00:00:00

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ։ Ցավակցագրի մեջ մասնավորապես ասված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունը, զորակցությունը և կարեկցանքի խոսքերն ենք հղում  Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու Վրաստանի բարեկամ ժողովրդին»։  

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30