00:00:00

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալը կշարունակի մնալ ազատություն մեջ

16:29, 12 փետրվար 2020 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին  գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության ներկայացրած բողոքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Արշակ Ջերջերյանը կշարունակի մնալ  ազատության մեջ: Արշակ Ջերջերյանին մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը):  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր