00:00:00

Չինաստանում Յուրյան դարաշրջանի դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

20:20, 08 փետրվար 2020 Հասարակություն

Գիտնականների միջազգային թիմը հայտարարել է Չինաստանի հարավ-արեւմուտքում Գույչժոու շրջանում Յուրյան դարաշրջանի դինոզավրերի հետքերի հայտնաբերման մասին, հայտնում է «Սինխուան»։ Խմբի կազմում ներգրավված են Չինաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից գիտնականներ։ Նրանց խոսքերով՝ հայտնաբերված հետքերը թողել են Յուրյան դարաշրջանում ապրած փոքր եւ միջին չափերի գիշատիչ տերոպոդները եւ մողեսաոտք զավրոպոդները։ Մասնավորապես, հայտնաբերվել են տերոպոդների 14-19 սանտիմետրանոց 31 հետքերով չորս արահետներ եւ մեկ հետք, որը ենթադրաբար բուսակեր դինոզավրի է պատկանում։ Հետազոտողների կարծիքով՝ դինոզավրերից մեկը շարժվել է 10 կմ/ժ, իսկ մնացած երեքը 4-6 կմ/ժ արագությամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Historical Biology գիտական ամսագրում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր