00:00:00

Լարսը փակ է բոլոր մեքենաների համար. սահմանի մոտ սպասում է 940 բեռնատար, 60 մարդատար, 4 միկրոավտոբուս

21:37, 08 փետրվար 2020 Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 14:22-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ, Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում բուք է: Տավուշի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Շիրակի մարզի Գյումրի, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր