00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ազգային, պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրված հարուստ փաստավավերագրական նյութերին՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ժամանակակիցների հուշեր, ինչպես նաեւ թանգարանի ֆոնդում պահվող Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվին: Թանգարանում Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի հետ: Նորընտիր նախագահը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30