00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդուարդո Էռնեկյանին

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն: Ընկերությունն Արմավիրի մարզում հիմնել է խաղողի այգիներ՝ օգտագործելով գինու արտադրության համար լավագույն տեսակներն ու ներդնելով ոռոգման, այգիների մշակման ժամանակակից տեխնոլոգիաներ։ Աճեցված խաղողն օգտագործվում է գինու արտադրության համար։ Արմեն Սարգսյանը եւ Էդուարդո Էռնեկյանը շրջել են տնտեսության տարածքում, այցելել գինեգործարան։ Արգենտինահայ գործարարը պատմել է կատարված աշխատանքների, հետագա անելիքների ու ծրագրերի մասին: Նախագահ Արմեն Սարգսյանն եւ Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Էդուարդո Էռնեկյանը խոսել են Հայաստանի զարգացման հեռանկարների, տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։ Արմեն Սարգսյանը բարձր է  գնահատել Էդուարդո Էռնեկյանի ներդրումը ոչ միայն տնտեսության զարգացման գործում, այլ նաեւ նշել է, որ նա Հայաստան է բերել գործարար նոր մշակույթ, մտածելակերպ, աշխատաոճ ու մոտեցում։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30