00:00:00

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Իրանում

16:42, 14 հունվար 2020 Սպորտ

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում: 33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փայքան» ակումբ։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ երեւանյան թիմում անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում: Ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել էր 10 հանդիպում: Հայրապետյանն «Ուրարտուում» առաջին անգամ հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում: Այդ ժամանակահատվածում նա անցկացրել է 9 հանդիպում ու դարձել Հայաստանի սուպերգավաթակիր: 2 տարի անց Հայրապետյանը նորից վերադարձել է «Ուրարտու» և 3 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 74 հանդիպում: 2017/18 մրցաշրջանում Հայրապետյանը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր