00:00:00

Չինաստանը ԱՄՆ-ին եւ Իրանին երկխոսության կոչ է արել

19:45, 09 հունվար 2020 Աշխարհ

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին եւ Իրանին երկխոսության եւ բանակցությունների միջոցով լուծել առկա հակասությունները, հինգշաբթի ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ մտցնելու պլանների մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Չինաստանը հետեւողականորեն հանդես է գալիս միջազգային հարցերը ՄԱԿ Կանոնադրության եւ միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների հիման վրա կարգավորելու օգտին, հարկավոր է երկխոսության, բանակցությունների եւ այլ խաղաղ միջոցներով լուծել առկա փոխադարձ հակասությունները»,- ճեպազրույցում ասել է Գեն Շուանը։ Նա կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ խնդրի կարգավորման քաղաքական վեկտորին եւ իրական քայլերով աջակցել լարվածության թուլացմանը Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցի տարածաշրջանում։ ԱՄՆ եւ Իրանի հարաբերություններն ավելի սրվեցին հունվարի սկզբին Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո՝ ամերիկյան հատուկ գործողության հետեւանքով։ Իրանն ի պատասխան հրթիռներ է արձակել Իրաքում բազաների դեմ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմը։ Վաշինգտոնի տվյալներով՝ ԱՄՆ ոչ մի քաղաքացի չի տուժել։ Հարվածից հետո Վաշինգտոնը հայտարարել է, որ ի պատասխան կսահմանափակվի նոր պատժամիջոցներ մտցնելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր