00:00:00

Առաքել Միրզոյանի ամանորյա շնորհավորանքը

17:29, 31 դեկտեմբեր 2019

Հարգելի հայրենակիցներ, սպորտի ոլորտի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Հայկական երկու հանրապետությունների սահմանին կանգնած հայ զինվորին մաղթում եմ բարի և անփորձանք ծառայություն: Ավարտվող տարին լի էր հակասություններով, հիասթափություններով, բայց և ձեռբքերումներով: Մաղթում եմ, որ հաջորդ՝ 2020 թվականին իրականան բոլորիդ նվիրական երազանքերը: Դիմելով սպորտի ոլորտի ներկայացուցիչներին ցանկանում եմ նորանոր հաջողություններ, թող հաջորդ ու հետագա բոլոր տարիներին հայկական եռագույնը խրոխտ ծածանվի: Բոլորիս քաջ առողջություն և լուսավոր տոներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր