00:00:00

Անընդունելի է ուժային կառույցների անվերահսկելի վիճակը. «Իմպիչմենտ» դաշինքի հայտարարությունը

11:07, 09 նոյեմբեր 2019

2007թ. ՀՀ ԱԺ նախընտրական «Իմպիչմենտ» դաշինքի՝ Պահպանողական կուսակցությունը եւ«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հաղորդագրություն են տարածել` դրանում իրենց մտահոգությունը հայտնելով երկրում ստեղծված իրավիճակի մասին: «2018թ.-ին Հայաստանում ձևավորված ժողովրդի իշխանությանը բաժին են հասել տարածաշրջանային, արտաքին և ներքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերը սկսել են երբեմն հակառակ արդյունքի հանգեցնել: Հատկապես մտահոգիչ են պետականության հիմքը կազմող հոգևոր անվտանգության անտեսումն ու պետական ինստիտուտների հեղինակազրկումը: Միանգամայն անընդունելի են՝ ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ՝ առայժմ շրջանառվող լուրերի մակարդակով ոտնձգության նախատեսումը, արդարամտության արժեքի և արդարադատության համակարգի կաթվածահարությունը, անցումային արդարադատության ներդրման հապաղումը, ուժային կառույցների անվերահսկելի վիճակը և դրանից բխող երբեմն սանձարձակ վարքագիծը, նորաթուխ պաշտոնյաների անձեռնահասությունը և նրանց նշանակման չափորոշիչները, «իզմ»-երից հրաժարվելու հռչակված սկզբունքի առաջ բերած քաղաքական համակարգի բացակայությունը՝ ի դեմս ապաքաղաքական, տարատեսակ ուժերի ու կենտրոնների ծառայած պատգամավորներով Խորհրդարանի և պետականավարման բազմակուսակցական լղոզված համակարգի, տնտեսական մոդելի և խաղի կանոնների անփոփոխությունը: 2018թ. ժողովրդական ընդվզման արդյունքում ստեղծված պատմական այս հնարավորությունը լրջագույն պաշտպանության և իրացման կարիք ունի, և գալիք զարգացումների համար պատասխանատու են Կառավարությունն ու բեկորացված քաղաքական դաշտն ամբողջությամբ»,- ասված է հաղորդագրությունում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր