00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

19:34, 08 նոյեմբեր 2019

[caption id="attachment_195199" align="alignleft" width="300"] Mardu iravunqneri mashtpan[/caption] ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, Պաշտպանի գործունեությունը և աշխատանքի ուղղությունները: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող աշխատանքները, հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող համակարգային քայլերը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավը: Դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր