00:00:00

«Արայիկ Հարությունյանը կանխամտածված կերպով օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում»

17:06, 08 նոյեմբեր 2019

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Տարոն Տոնոյանը և Աշոտ Սիմոնյանը մամուլի ասուլիս են հրավիրել՝ անդրադառնալու համար ՀՀ քաղաքական վերջին զարգացումներին, և ինչպես Արծվիկ Մինասյանը նշեց՝ հատկապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքին անդրադառնալու համար: «Նա փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզումներին որակավորումներ տալ, այն դեպքում, երբ ոլորտում իրականացվող հիմնական քաղաքականության շահառուն հենց երիտասարդությունն է: Պարզ և բնական է, որ երբ երիտասարդությունը իր ընդվզումը արտահայտում է: Սա կրթության պատասխանատուի կողմից որակել ամենատարբեր բնորոշումներով և նաև կուսակցականացնել՝ նշանակում է, որ մարդը չի տիրապետում իրավիճակին, մարդը չի հասկանում, թե որտեղ է գտնվում, ի՞նչ գործառույթներ ունի»,-նշեց Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ նախարար Արայիկ Հարությունյանը գործում է հակաօրինական ընթացքով: Նա, երիտասարդների ընդվզումը փորձելով կուսակցականացնել, ըստ էության շատ պարզ նպատակ է հետապնդում. « Թուլացնել պայքարը, որտեղ ոչ թե կուսակցականությունն է, այլ ազգային գիտակցությունն ու ինքնությունն է ու պատահական չէ նաև, որ այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն առաջարկություններին, այն քաղաքականության վերաբերյալ, որ ԿԳՄՍ նախարարության կողմից և անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից դրվում է շրջանառության մեջ: Սա վկայում է այն մասին, որ այս մարդը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլ նաև կանխամտածված, օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում. այն է՝կտրել ազգային ինքնությունից մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը, մեր մատաղ սերնդին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր