Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ցուցարարները, ովքեր պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը դժգոհեցին նաև, որ նախարարը չունի համապատասխան քաղաքականություն, խուսափում է լսել իր ընդդիմադիրներին: Անդրադառնալով «Մել» ֆիլմի ֆինանսավորման հարցին, Ն. Փաշինյանն ասաց. «մարդը, որի մասին խոսում եք Եվրոպայի եռակի չեմպիոն է, որի պատվին ֆիլմ է նկարահանվում»:
Արձագանքին, թե Մելինե Դալուզյանը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից , վարչապետը պատասխանեց.«Շատ մարդիկ կան, որ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից: Չեմ արդարացնում, ուղղակի այն մարդը ում մասին խոսում եք Եվրոպայի եռակի չեմպիոն է, և Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացրել է»,-նշեց վարչապետը:
Դիտարկմանը, թե ֆիլմը նրա սպորտային կարիերայի մասին չէ, այլ նրա անձնական կյանքի, Փաշինյանը նշեց. «Հիմա եթե աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր մեր նախկին քաղաքացու, մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում և իրենք 90 տոկոս իրականացնում են այդ ֆինանսավորումը ու դրանք այնպիսի երկրներ են, որոնք տասնյակ և միլիոնավոր դոլարների օգնություն են ցույց տվել Հայաստանին, ասում են, քանի որ Ձեր երկրի չեմպիոնի մասին է մի պուճուր էլ...այսինքն մենք ֆինանսավորենք»: