00:00:00

Փաշինյանին ցուցարարները դիմավորեցին «Արայիկ հեռացիր» վանկարկումներով և նրան մետրոյի ժետոն փոխանցեցին

14:46, 08 նոյեմբեր 2019

Երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը եւ դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱԳՆ մեկնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչներին: Փաշինյանին դիմավորեցին «Արայի՛կ հեռացիր» վանկարկումներով, ապա դժգոհեցին, որ Արայիկ Հարությունյանը վիրավորել է իրենց, հետո երիտասարդ ցուցարարներից մեկը հարցրեց վարչապետին. «Արայիկ Հարությունյանին հանդիպելու՞ եք, խնդրում ենք՝ իրեն փոխանցեք այս «ժետոնը», որ մետրոյով տուն գնա ու տեսնի թե հասարակությունն իր մասին ինչ է ասում: Մենք մի քանի շաբաթ է բարձրաձայնում ենք այդ մասին, մենք ասում ենք, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթության ոլորտում»: Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ինչու ՞, որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող վերցներ, ոչ մեկ չէր բողոքի չէ ՞: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ փորձ է արվում մարդկանց ինֆորմացիայի պակասը այլ կերպ լրացնել, ասել՝ ինչ-որ մարդիկ ապազգային են մյուսները ազգային, մեր կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել»,-նշեց փաշինյանը՝ ավելացնելով, որ չի կիսում երիտասարդների պահանջները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր