Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու մեկնաբանել. «Կասկած անգամ չունեի, որ դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից: Ստոր եղել եք, ստոր էլ մնացիք»:
Ըստ համացանցում տարածվող տեղեկությունների՝ երիտասարդը, որ երեկ Դաշնակցական կուսակցության անդամների հետ բողոքի ցույց է իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց և պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, դեռ 2008-ին կրկնակի դանակահարության համար դատապարտված Արշակ Սարգսյանն է: Դանակահարվողներից մեկը նրա քրոջ նշանածն է եղել:
Արշակ Սարգսյանն ակտիվորեն մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող ակցիաներին: Անգամ 2019-ի հուլիսի 10-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջելիս է եղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, նա փորձել է խանգարել՝ գոչելով. «Քոչարյան՝ հերոս, վենդետա, ազատություն հերոսին, Նիկոʹլ, միʹ վախեցիր քո ժողովրդից»:
Հիշեցնենք, խոսքը երեկվա ակցիայի մասին էր, որն իրականացվում էր ՀՅԴ-ի երիտթեւի կողմից եւ ուղղված էր Արայիկ Հարությունյանի դեմ: Ավելի վաղ էլ Դաշնակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ պահանջում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ նշելով, որ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան, ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից