00:00:00

Բակո Սահակյանը Բրյուսելում այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ

18:03, 07 նոյեմբեր 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի, գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի եւ աշխատակիցների հետ: Այդ մասին   հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։ Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, եվրոպական տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը եւ այլ ոլորտների առնչվող մի շարք հարցեր: Նախագահը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքն՝ ուղղված Արցախի սատարմանը, եւ հույս հայտնել, որ կառույցը նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր