00:00:00

ՀՀ-ում Չեխիայի դեսպանը շատ բարձր է գնահատում հայ-չեխական հարաբերությունների մակարդակը

17:40, 07 նոյեմբեր 2019

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին հայ-չեխական հարաբերությունների մակարդակը գնահատում է շատ բարձր: Այս մասին դեսպանն ասաց նոյեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: «Չեխիայի և Հայաստանի հարաբերություններն իսկապես երկար ժամանակ է գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Առաջին հերթին` քաղաքական հարաբերությունները: Վերջերս Նյու-Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպես Չեխիայի Հանրապետության վարչապետին, երբ նրանք մասնակցում էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, ընդգծվել է մեր հարաբերությունների դրական մակարդակը»,- ասաց դեսպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր