00:00:00

Վ.Բալասանյանը շարունակում է պնդել, որ Ն.Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը և հանցակազմ պարունակող գործողություններ իրականացրել

16:47, 07 նոյեմբեր 2019

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի և իր ղեկավարած քաղաքական ուժի գործունեությանը: Վիտալի Բալասանյանը շարունակում է պնդել, որ Փաշինյանը ուժով է եկել իշխանության: Ասում է նաև, որ ներկայիս վարչապետը տասնյակ քայլեր է իրականացրել, որոնք հանցակազմ են պարունակում: «Օրինակ ռադիոյի տան գրավումը, հետո 2018-ի հոկտեմբերի 2-ին պաշարեց ԱԺ-ն, որպեսզի ցրի այն,ապա հրաժարական տվեց: ԱԺ-ում մի խմբակցություն առաջադրեց հրաժարական տված վարչապետին և ԱԺ-ն դեմ քվեարկեց: 2-րդ անգամ, երբ որ 7 օր հետո նորից առաջադրեցին, նորից դեմ քվեարկեցին, Նիկոլ Փաշինյանը դրանից հետո բռնազավթեց վարչապետի աթոռը, այսինքն չընտրված վարչապետը նորից պաշտոնավարում է որպես վարչապետ»,-ասում է Վիտալի Բալասանյանը: Իր պնդմամբ՝ նման քայլերից հետո հայաստանյան իրավապահ մարմինները պետք է շտապ գործի անցնեին: Պետք է քրեական գործեր հարուցեին, բերման ենթարկեին ու ձերբակալեին Փաշինյանին. «Հետո դատարանների շրջափակումը. ինքը անձամբ, նաև պատգամավորներ, ԱԺ նախագահը ելնում դատարաններ են փակում, դա հենց սահմանադրական կարգի տապալում է»,-շեշտում է Վիտալի Բալասանյանը: https://www.facebook.com/BalasanyanVitali/videos/1423628114453800/?v=1423628114453800

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր