«Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ որ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում: Սա այդ իրավիճակը չէ»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարարԱրայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին:
ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ մի խումբ ուսանողներ ինչպես հայտնի է անժամկետ նստացույց են սկսել ԿԳՄՍ նախարարության դիմաց` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ երեկ էլ ՀՅԴ ՀԵՄ անդամները դատարկ արկղեր էին տարել ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով Արայիկ Հարությունյանից՝ հավաքել իրերն ու հեռանալ։ Այսօր նախարարը նշեց. «Ինչու՞ նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո , քանի որ տապալել են բազմաթիվ անգամ այս ոլորտի համակարգումը, և ճիշտն ասած՝ այն արկղերը, որ երեկ բերել էին , պատրաստ եմ այդ արկղերը լցնեմ տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերվում են այս ոլորտին և հետ ուղղարկեմ իրենց»:
Արայիկ Հարությունյանը գտնում է , որ ՀՅԴ-ն անդաստիարակ պահվածք է ցուցաբերում.
ՈՒզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը , քանի որ այն անդաստիարակ պահվածքը , որ դրսևորում է դաշնակցությունը , պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին: Կարծում եմ, որ դաշնակցությունը հատկապե նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր և նախ հասկանար թե ինչու՞ մերժվեց հասարակության կողմից, եվ երկրորդը՝ փոխեր անձերին, քանի որ նրանք տապալել են Դաշնակցությունը և շարունակում են տապալել և այն գործողությունները, որ տեղի են ունենում միայն բացասաբար է ազդում իրենց վրա, հանրության արձագանքն էլ տեսնում եք»,-նշեց նախարար Հարությունյանը: