00:00:00

Արսեն Թորոսյան․ ՀՖՖ նախագահի վարքագիծն անընդունելի է

13:30, 07 նոյեմբեր 2019

Առողջապահության նախարար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեի անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնումԱբրահամ Խաշմանյանին նշանակելուն՝ հրապարակելով ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը։ «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,- գրել է Արսեն Թորոսյանը: Մեսրոպ Առաքելյանը այսպիսի հրապարակում էր արել․ «ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈւՆԻ ՆՇԱՆԱԿԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է։ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մ. Առաքելյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր