00:00:00

Մանկատան շրջանավարտները բնակարանով կապահովվեն

12:54, 07 նոյեմբեր 2019

Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրեց 2 մլրդ 380 մլն 457 հազար  դրամ: «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման համար կհատկացվի 1 մլրդ 900 մլն դրամ, «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության կազմակերպություններում գույքի և սարքավորումների ձեռք բերում» միջոցառման համար՝ 145 մլն 117 հազար դրամ, «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության  շենքերի և բնակարանների  ձեռքբերում և կահավորում» միջոցառման համար 270 մլն դրամ, նախարարության ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքերի դրենաժային համակարգերի կառուցման նպատակով 43 մլն 300 հազար դրամ, «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարության ենթակայության  կազմակերպություններում իրականացվող  հիմնանորոգնան աշխատանքների նախագծանախաշվային փաստաթղթերի կազմում» միջոցառման համար կհատկացվի 22 մլն 40 հազար դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր