00:00:00

Ձմեռային զորակոչը այս տարի շուտ կսկսվի

12:00, 07 նոյեմբեր 2019

ՀՀ Կառավարության այսօրվա նիստին պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծը: «Պարոն վարչապետ, ասեմ, որ այս տարի նախատեսվում է բուն զորակոչը սկսել ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ից, հաշվի առնելով, որ  հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ չի լինում՝ ոչ աշխատանքային օրերի հետ կապված», - ասաց նա: Գաբրիել Բալայանը նշեց, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները նախատեսում են սկսել նոյեմբերի 14-ից: «Որոշման ընդունման հրատապությունը դրանում է կայանում», - նշեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ նախագծի երկրորդ հավելվածով սահմանվում է զորակոչային  հանրապետական հանձնաժողովի կազմը, իսկ երրորդ հավելվածով՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը: «Այս տարի մի նորություն ունենք, որ առաջարկել ենք ու շնորհակալ ենք առողջապահության նախարարության գործընկերներից, իրենց համաձայնությունն ունենք, որ նախագահելու է ոչ թե հանրապետության զինվորական կոմիսարն, այլ՝ առողջապահությա նախարարի տեղակալը», - ասաց Բալայանը: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ  իրենք նախագծի երրրոդ հավելվածի հետ կապված մտահոգություն ունեն: «Եղել են որոշակի բանավոր քննարկումներ, որոնք չեն արձանագրվել, բանավոր քննարկումների ժամանակ քննարկված կամզը չի  համապատասխանում նրան, ինչ որ այսօր նախագծի մեջ է ներառված, չենք պատրաստվում մեր համաձայնությունը տալ», - ասաց նա: «Կարո՞ղ ենք էսպիսի մի լուծման գալ, որ ընդունենք որոշումը՝ հանձնարարելով, որ կազմի շուրջ համաձայնություն ձեռք բերվի և երբ որ  համաձայնությունը լինի, միայն դրանից հետո ընդունելի լինի», - հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց՝ մինչև վարչապետի ստորագրմանը ներկայացնելը՝ կաշխատեն, համաձայնեցված տարբերակով կներկայացնեն ստորագրմանը: «Ավելի ընդունելի տարբերակ է», - ասաց վարչապետը։ Այսպիսով՝ կառավարությունը որոշեց 2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ հայտարարել ձմեռային զորակոչ, իսկ 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ՝ զորացրում: Նյութի աղբյուրը՝ aysor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր