00:00:00

Լարված իրավիճակ կառավարության շենքի դիմաց

11:46, 07 նոյեմբեր 2019

Կրթության, գիտության, մշակույթի և սօորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԵՊՀ ուսանողները և ՀՅԴ երիտթևը կրկին Կառավարության շենքի մոտ են։ Ըստ ուսանողների, Արայիկ Հարությունյանը դեմ է հայագիտությանը, նրա օրոք հայագիտությունը հետընթաց է ապրել, ուստի պետք է հեռանա և ոլորտը ղեկավարի սրտացավ մարդ։ «Մենք ենք որոշողը՝ չենք ուզում էդպիսի նախարար ունենալ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Մեկ այլ ուսանող էլ նշեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի իրենց պահանջի հիմքը նախարարի՝ հակահայկական և հակաժողովրդական քայլերն են։ «Մեր ազգին հարիր չէ սատանայության քարոզը։ Պահանջում ենք նախարարի և նրա թիմի հրաժարականը։ Բացի այդ՝ չենք ուզում նախարար ունենալ, որը հայոց լեզուն, հայ գրականությունն ու պատմությունը և՛, և՛-ի , կա՛մ, կա՛մ-ի տակ կդնի։ Արայիկ Հարությունյանը պետք է գնա տուն, նա տապալել է իրեն, ինքն իրեն չի արդարացրել և անցել է կարմիր գիծը։ Պետք է գա նոր նախարար, որը կլինի հայակենտրոն և հայամետ։ Մենք՝ որպես հարկատու և ՀՀ քաղաքացի, պահանջում ենք նրա հրաժարականը։ Մենք հարկեր չենք տալու, եթե դրանք ուղղվելու են սեռափոխ Մելի մասին ֆիլմ նկարելուն։ Արայիկ Հարությունյանը պետք է վայրկյան առաջ հրաժարական տա», - նշեց ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչն՝ ավելացնելով, որ ակցիաները շարունակվելու են մինչ այն պահը, քանի դեռ նախարարը հրաժարական չի ներկայացնի։ Հիշեցնենք, որ նույն պահանջով երեկ եւս ուսանողները եւ ՀՅԴ-ականները բողոքի ակցիա էին իրականացրել։ Լուսանկարը՝ Photolure-ի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր