00:00:00

Անակնկալ առաջարկություն կառավարության նիստում

11:27, 07 նոյեմբեր 2019

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկեց նիստի օրակարգից հանել Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ձմեռային զորակոչ ու զորացրում հայտարարելուն:  «Մենք խնդիր ենք տեսնում, խնդրում ենք օրակարգից հանել, լուրջ մտահգություն ունենք», - նշեց փոխնախարարը։ «Ճիշտն ասած` անակնկալի եկա, որովհետև երեկ եմ խոսել առողջապահության նախարարի տեղակալ պարոն Հակոբյանի հետ , անակնկալի եկա ես», -ի պատասխան արձագանքեց  Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Պարոն Հակոբյանը փորձել էր պարզել՝ արդյոք փոփոխություններ կան, պատասխանել էին՝ չկան, բայց մենք տեսանք, որ կան, խնդրում ենք լրացուցիչ քննարկման ներկայացնել», - ասաց Ավանեսյանը: Պաշտպանության փոխնախարարը հայտարարեց` հարցը հրատապության խնդիր ունի: Քանի որ հարցը զեկուցվող էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց զեկուցելու ընթացքում քննարկումները շարունակել: «Չհանենք, էլի», - ավելացրեց Գաբրիել Բալայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր