00:00:00

Գրոհ՝ Արթուր Վանեցյանի դեմ. Իմ քայլականները նրա դեմ ստատուսներ են գրում, փորձում սխալ հանել

00:21, 07 նոյեմբեր 2019

Իմ քայլականներն ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի դեմ արշավ են սկսել։  Նախարարաներով, պատգամավորներով դուրս են եկել «դիվերսիոն» հարձակման: Այսպես, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆբ-ի իր էջում գրառում է կատարել, որ Արթուր Վանեցյանը իրավունք չուներ նշանակել Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ  ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին: Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»,- գրել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Արթուր Վանեցյանի այս քայլն անընդունելի է համարել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը ՀՖՖ գործկոմի անդամ է: Նա էլ իր հերթին ՖԲ-ում գրել է. « ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»: Վանեցյանի կատարած նշանակմանն անդարադարձել է նաեւ պատգամավոր Արեն Մկրտրյանը, որը եւս գործկոմի անդամ է: Նա կիսվել է Առաքելյանի գրառմամաբ եւ մեկնաբանել. ««նշանակման» մասին,- նշանակում բառը ընդգծված գրել չակերտներում: Իշխանականների այս պահվածքը հավանաբար պայմանավորված է վերջին զարգացումներով: Հիշեցնենք, որ Վանեցյանին ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնանկ անելուց հայտարարեցին, որ լավ չէր աշխատում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր