00:00:00

Ուրախ լուր դատական կարգադրիչների համար. նրանց աշխատավարձը կբարձրանա

22:40, 06 նոյեմբեր 2019

Դատական կարգադրիչների աշխատավարձը կբարձրանա նրանց տրվող հավելավճարների հաշվին: ArmDay.am-ը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Նախագծով առաջարկվում է սահմանել դատական կարգադրիչներին կոչման համար հավելավճարի տրամադրում: Տարեկան այս ծրագրի համար կուղղվի 98 մլն դրամ: Նախագիծը քննարկվել է նաեւ կառավարությունում եւ ստացել դրական եզրակացություն: Այն վաղը կհաստատվի գործադիրի կողմից եւ կուղարկվի ԱԺ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր