00:00:00

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

20:45, 06 նոյեմբեր 2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Կարապետյանին Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում նշանակելու մասին: «Սերգեյ Էդուարդի Կարապետյանին 5 տարի ժամկետով նշանակել Սմոլենսկի մարզի դատախազի պաշտոնում»,-  ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում։ 41-ամյա Սերգեյ Կարապետյանը 2000 թվականին ավարտել է Ռոստովի պետական տնտեսական ակադեմիայի Իրավաբանության ֆակուլտետը, որից հետո աշխատել է դատախազության համակարգում: 2018 թվականի հունվարից զբաղեցրել է Կրասնոյարսկի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր