00:00:00

«Մյուս նախագահները ամբաստանյալներ չեն. hամեմատությունը տեղին չէ»․ Մարուքյանը՝ Օհանյանին

17:28, 06 նոյեմբեր 2019

Ինչու է Սեյրան Օհանյանը Ռոբերտ Քոչարյանին համեմատում մյուս նախագահների հետ. մյուս նախագահներն ամբաստանյալներ չեն: Այս մասին, այսօր  լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ռոբերտ Քոչարյանն այս պահին գործով անցնում է որպես ամբաստանյալ եւ նրա նկատմամբ կա կոնկրետ կիրառված խափանման միջոց: Հետեւաբար պարոն Օհանյանի համեմատությունը, կարծում եմ՝ տեղին չէ»,-ասաց նա: Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ  դատական նիստում խոսելով Մարտի 1-ի իրադարձության մասին, նշեց. «Առաջին հերթին ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում: Մեծ հարգանք տածելով մարտի 1-ին իրենց հարազատներին կորցրածների նկատմամբ՝ ես պետք է ասեմ, որ այս գործի քննությունը որեւէ կապ չունի սպանությունների հետ, կորցնելու հանգամանքը այսօր այստեղ չի քննարկվում»: Ըստ Սեյրան Օհանյանի՝ Մարտի 1-ի իրադարձությունը հենված են ՀՀ երեք նախագահների գործունեության վրա. «Մի նախագահն ընտրվել էր, մյուսը չէր ընդունում դա, եւ երրորդ նախագահը պետք է կարգուկանոն հաստատեր՝ այդ ամենը ինչ-որ կերպ փոխանցելով հաջորդ նախագահին»,- ասել էր Օհանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր