00:00:00

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

17:33, 06 նոյեմբեր 2019

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: ՊՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի եւ մարտահրավերների վերաբերյալ: Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարեւորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու եւ  մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր