00:00:00

Արայիկ Հարությունյանի հետ կապված հարցեր չեմ մեկնաբանում. վարչապետի խոսնակ

15:29, 06 նոյեմբեր 2019

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չի ցանկանում մեկնաբանել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ կապված որեւէ հարց։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Կարապետյանը, ի պատասխան հարցի, թե կառավարությունում քննարկվում է արդյո՞ք Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը։ Նշենք, որ այս պահին էլ նախարարության շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Այն կազմակերպել են ՀՅԴ երիտասարդները։ ԵՊՀ ուսանողները եւս դասադուլ են հայտարարել եւ միացել բողոքի ակցիային։ «Չկա մեկնաբանություն»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։ Մեր ճշտող հարցին, թե չեք մեկնաբանում հարցն այն մասին, որ կառավարության օրակարգում Հարությունյանի հրաժարականի հարց ընդհանրապես չկա, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Արայիկ Հարությունյանի հետ կապված հարցեր չեմ մեկնաբանում»։ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են սկսել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։ Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությա կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի համաձայն բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու: Այն շուտով հանրային քննարկման կներկայացվի: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր