00:00:00

Հիմա բերանս եք բացում. ուշագրավ զրույց ԱԺ-ում

15:01, 06 նոյեմբեր 2019

Վորոնեժից մեր գործընկերներն ուղարկել էին «ՈՒԱԶ» մեքենաներ, սահմանին 6 օր կանգնած էին, իրենք ոչ մի գումար պատրաստ չէին վճարելու, մաքսատունն էլ պահանջում էր, որ առանց ավելացված արժեքի հարկ վճարելու չենք թողնելու սահմանն անցնի: Այս մասին, այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Այսինքն ձեւակերպվում էր որպես ավելացված արժեքի հարկի վճարում առաջացնող գործարք»,-ասաց նա: Աղազարյանը նշեց. «Պետական սահման է, իր հորեղբոր սահմանը չէ»: Սա հունից հանեց Սերգեյ Բագրատյանին. «Իր հորեղբոր սահմանը չի, բայց կարար տաներ Ստեփանակերտ: Այդ ժամանակ պետությունը Մանվելն էր ներկայացնում, տարա՞վ: Հիմա բերանս եք բացում: Հիմա նորից կարող է Մանվել ստեղծվի: Ստեփանակերտում ստեղծված էր հատուկ կառույց, որին փոխանցում էինք: Էդ մարդն ասում էր՝ ես իմ ձեռքով տանում եմ Ստեփանակերտ, տամ այդ կառույցին, որ իմանամ՝ հասավ զինվորին: Դրա համար հիմա ասում ենք էն գլխից, որ մեզ պարզ հասարակի օրենք է պետք: Ինչու ամեն անգամ դիմենք լիազոր մարմնին, ինչի՞ ամեն անգամ դիմենք: Դժվա՞ր է, այդ ցանկը գրենք, կպցնենք պատին, որ մարդը գա տեսնի, քշի գնա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր