00:00:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն արժանի է փոխադարձման. ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի պատվիրակին

14:46, 06 նոյեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 6-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցելով Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը՝ «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո:  Նա պատասխանել է Ադրբեջանի ներկայացուցչի հարցին: «Դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները: Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր