00:00:00

Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկիզբ «Գոլդեն Փելեսը» նոր սեփականատեր կունենա. Նարեկ Բաբայան

13:50, 06 նոյեմբեր 2019

«Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցով հետաքրքրվողներ կան, մենք պատրաստում ենք աճուրդի տարբերակը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ «Հուսով ենք, որ  շուտով աճուրդի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը կներկայացվի ու արագ կընդունվի»,- նշեց նա։ Նարեկ Բաբայանի խոսքով՝  գույքով հետաքրքրված են հայեր, բայց ոչ Հայաստանից։ «Նրանց թիվը կարծես ավելանում է, նաև նման խոսակցությունները նպաստում են դրան: Կլինեն մարդիկ, որոնք չեն հայտարարել իրենց հետաքրքրված լինելու մասին, բայց միգուցե աճուրդ հայտարարելուց հետո մասնակցեն դրան»,- ասաց նա։ Հարցին, թե ի՞նչ ժամկետներում հյուրանոցը կունենա սեփականատեր, կոմիտեի նախագահը պատասխանեց. «Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկիզբ: Ամեն ինչ անելու ենք դրա համար»: Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն,  Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի  ընտանիքին  պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր