00:00:00

Արցախում մահացած 19-ամյա Էրիկը մոր միակ զավակն էր. 20 օր առաջ էր եկել արձակուրդից (տեսանյութ)

20:02, 05 նոյեմբեր 2019

Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 4-ին հրազենային վնասվածքից մահացած 19-ամյա զինծառայող Էրիկ Հարությունյանի հարազատները չեն հավատում նրա՝ ինքնասպանություն գործելու վարկածին: Էրիկ ընտանիքը, որ ապրում է Երեւանում, նրա հետ վերջին անգամ հեռախոսով զրուցել է դեպքից մեկ օր առաջ, ոչ մի արտառոց բան չեն նկատել: «10 րոպեից ավել խոսել է տատու հետ: Ասել է՝ լավ է, ամեն ինչ նորմալ է, առհասարակ բանակից չի բողոքել: Տատն ասում էր՝ հնարավոր չէր, որ մեր տղան էդպիսի բան աներ, մի օրվա մեջ ինչ պիտի փոխված լիներ երեխայի մոտ»,- NEWS.am-ին ասաց նրանց հարեւանուհին՝ Զինա Ավետիսյանը՝ նշելով, որ Էրիկը արձակուրդ էր եկել 20 օր առաջ, լավ տրամադրությամբ է եղել: Էրիկը միակողմանի ծնողազուրկ էր, մոր միակ զավակը: https://www.youtube.com/watch?v=BlwyOHLJa6o  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր