00:00:00

«Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը». Ն. Փաշինյան

17:35, 05 նոյեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանն այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը: Հիշեցնեմ, որ 2017 թվականին Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում էր: 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, հեղափոխության արդյունքում Հայաստանը հայտնվեց ազատ համացանց ունեցող երկրների շարքում՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, բայց տարածաշրջանում զիջում էր Վրաստանին: Այս տարվա արդյունքներով մենք տարածաշրջանում առաջատարն ենք եւ տեղ ենք զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների ությակում: Զեկույցի հեղինակները նշում են, որ «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են: Նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր