00:00:00

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում

17:21, 05 նոյեմբեր 2019

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում 2019 թ. նոյեմբերի 6-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխության արդյունքում Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկին հարակից համապատասխան հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, միաժամանակ՝ Արտաշիսյան փողոցի դեպի վերոնշյալ խաչմերուկ երթևեկության ուղղության վրա՝ շուկայի դիմացի ճանապարհահատվածում, կկազմակերպվի ավտոկայանատեղի՝ տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ կայանման վայրում մայթին զուգահեռ դիրքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր