00:00:00

Տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի նիստը

16:35, 05 նոյեմբեր 2019

Նոյեմբերի 5-ին ԱԻՆ-ում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովում քննարկվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև մարզային հանձնաժողովների կողմից ներկայացվող տեղեկատվությանը վերաբերող հարցեր: Հանձնաժողովում քննարկվեցին նաև հանձնաժողովի կազմի, նիստերի անցկացման ժամկետների, ակտերի ներկայացման, աշխատակարգի և որոշումների ընդունման հետ կապված հարցեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր