00:00:00

ՀՀ իշխանությունները սահմանային միջադեպերի հարցով ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չեն տեսնում

14:16, 05 նոյեմբեր 2019

«Այսօր մեր սահմաններում կրակոցներն ավելի քիչ են , քան նախորդ տարիներին: Դրա բացատրությունը տարբեր ձևաչափերով և տարբեր հարթակներում կարելի է գտնել, բայց փաստը մնում է փաստ»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին և ՀԱՊԿ-ի լռությանը ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Անդրադառնալով ՀՀ դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե շատ վատ է, որ մեր զինվորները զոհվում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքից, սակայն ըստ Քոչարյանի նմանատիպ սպառազինությամբ նաև մեր զինված ուժերն են հագեցած:Ես չեմ կարծում, որ բալանսը խախտված է: Ադրբեջանը պարզապես ավելի շատ զինատեսակներ է գնում, բայց ես եկեք չխոսեմ, թե մենք ինչ խնդիրներ ենք լուծում: Խնդիրը խաղաղության հասնելն է: Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական օրակարգային հարց է եւ հակառակորդը չպետք է ունենա որոշակի առավելություն զինատեսակի առումով»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր