00:00:00

Տիգրան Ավինյանն անդրադարձել է հայ-չինական տնտեսական համագործակցության հեռանկարներին

13:49, 05 նոյեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց է տվել չինական Phoenix TV-ին: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-չինական համագործակցության հեռանկարներին տարբեր ոլորտներում:
ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը և Չինաստանը նշանակալի հարաբերություններ ունեն՝ հույս հայտնելով, որ դրական քաղաքական հարաբերությունները կհանգեցնեն իրական տնտեսական հարաբերությունների հաստատմանը: Անդրադառնալով Չինաստան այցի ընթացքում իր օրակարգին՝ ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ այցի ընթացքում կփորձի հասկանալ, թե ինչպես կարող են ՀՀ-ն ու Չինաստանը զարգացնել համագործակցությունը տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության ոլորտներում: Ավինյանն ընդգծել է, որ չինական ընկերությունների համար Հայաստանը հետաքրքրություն կարող է ներկայացնել նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ Հայաստանը որոշակի ներուժ ունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր