00:00:00

Դատարանների վրա ճնշում կա իշխանության առաջին դեմքերի և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից. Լ. Քոչարյան

13:34, 05 նոյեմբեր 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հարցերին պատասխանեց Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա մասնավորապես նշեց, թե դատարանի վրա, հատկապես կալանքի որոշման հետ կապված հարցերում կա բիրտ ճնշում , հատկապես իշխանության առաջին դեմքերի կողմից: Լրագրողներից մեկի այն հարցին, թե կան արդյոք փաստեր, որ դատարանների վրա ճնշում է գործադրվում Լևոն Քոչարյանը հարցով պատասխանեց՝ հայտնի գաղտնալսումը չե՞ք տեսել: «Հասկանում եք երկրի առաջին դեմքերը ի դեմս վարչապետի քննարկում են և տեղյակ են լինում, որ այս դատական նիստը վերջանալու է և ամեն ինչ մեր ուզածով է լինելու: Յուրի Խաչատուրովի հետ կապված նույնիսկ գրավի հարցն են իրենք որոշում: Այնքան ակնհայտ է այդ ամեն ինչը, որ վերջերս էլ ՀՔԾ-ի պետը շատ լուրջ դեմքով ասում է, թե ՀՔԾ-ն քաղաքական պատվերներ չի ստանում:Ես չունեմ վստահություն դատական համակարգի նկատմամբ, քանի որ մարդը ակնհայտ արհամարեց ՍԴ-ի որոշումը»,-ասաց Լևոն Քոչարյանը: Մարզերում մի քանի օր է Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ստորագրահավաք են անցկացնում, Արցախում ևս Վիտալի Բալասանյանը ի աջակցություն Ռ. Քոչարյանի ստորագրահավաք է նախաձեռնել: Անդրադառնալով հարցին, թե Քոչարյանների ընտանիքը որևէ դերակատարում դերակատարում ունի այդ պրոցեսում Լևոն Քոչարյանը արձագանքեց. «Շատ ուրախ եմ և շնորհակալ Վիտալի Բալասանյանից նման բան նախաձեռնելու համար՝ Արցախում: Իսկ ինչ վերաբերում է մնացածին, անկեղծ ասած այդ ամենին ես մամուլով եմ հետևում»: Հաջորդ հարցին, թե արդյոք այդ պրոցեսները որևէ արդյունք կտան Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցում Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Չգիտեմ, բայց ինչ-որ տեսնում ենք հասկանում ենք, որ նպատակ կա մարզերում իրազեկել մարդկանց, թե ինչ է այստեղ կատարվում: Տասը տարի շարունակ հերյուրանքներ են տեղացել մեր ընտանիքի հասցեին:Նաև առասպելական ունեցվածքի մասին կար ցուցակ, թե ինչեր են պատկանում մեր ընտանիքին, որը իրականությունից կտրված էր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր