00:00:00

Աշոտյան- Սիմոնյան հեռակա բանավեճը․ ով ի՞նչ «սքրին» է հրապարակելու

12:21, 05 նոյեմբեր 2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ նախկին ու ներկա ՀՀԿ-ական որոշ գործիչների հեռակա բանավեճն ու միմյանց հասցեին ուղղվող քննադատությունները ֆեյսբուք սոցիալական ցանցում շարունակվում է։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գրառումն էր արել, որին արձագանքել էր ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Նախկինում ասել եմ, հիմա նորից եմ ասում` Աշոտյանին մեկդ ասեք, որ ինքն էն տղեն չի, ում ես իրենց խուժանի դեմ պետք է օգնության կանչեի: Տեսել եմ համ իր թիմակիցների վերաբերմունքն ԱԺ դահլիճում, երբ իրեն «քքքննադատում» էին, մեղմ ասած, համ լավ գիտեմ իր «արկածները» օտար ամայի ճամփեքին: Այդ տղայի հետ այնքան չեն շփվել, որ, երբ զանգում հարցնում են, թե կարող է իմանալ, թե ով է հարձակում կազմակերպել, մտածում է, թե ինքը հարց լուծող ա, ես էլ «աբռաշատ եմ» լինում: Հա, Միհրան Հակոբյան էլ է արդեն որերորդ անգամ արձագանքում: Միհրան ջան, նախ whatssApp է և ոչ թե sup, և, ընկեր ջան, էդ ձեր մոտ է հրահանգով բան գրվում, ասվում, երբ մարդիկ գաղափարակից են` դրա կարիքը չկա: Բայց դե դուք դա չեք հասկանա: Քոնը «գեներալը» պետք է ասի, չէ՞, whatssApp-ով, քանզի երկրում չէ և դժվար էլ մոտ ժամանակներս գա))) Հաա մեկ էլ Արտակն էր գրել Զաքարյան, ու վերջում, որ իր խոսքը ծաղկացնի «մարիխուանա» բառն, Արտակ ջան, շեֆին պաշտպանելիս կոկային բառն է ճիշտ օգտագործել, կոկային: Արտակ ջան մեծ քաղաքական տեքստերը քոնը չեն: Թող դա Աշոտյաններին, նրանք արդեն կորցնելու բան չունեն:
Իսկ ընդհանուր ուզում եմ ևս մեկ անգամ ֆիքսենք, որ ձեր և ձեր վախկոտ ղեկավարի ժամանակն անցել է: Իզուր մի տվայտվեք, փողա` աշխատում եք, աշխատեք: Շատ բան տեսա հեղափոխության հաջորդած օրերին, օրինակ` թե ոնց էին իրենց պահում ՀՀԿ կարկառուն դեմքեր և անձամբ ինձ ասում բաներ Սերժի հասցեին, որ իմ մոտ նույնիսկ խղճի խայթ էր առաջացնում:
Երևի Սերժ Սարգսյանն էլ այդ ամենը գիտի ու դրա համար հեղափոխությունից այսկողմ իր գործողություններով, միտումնավոր կամ ենթագիտակցաբար հենց իր ձեռքով ջնջում է իրեն` ՀՀԿ-ի հետ միասին: Իսկ հիմա կարող եք հերթով արձագանքել, սկսած ՀՀԿ-ի սիգարետ բերողների հուժկու պատասխաններով Ալեն Սիմոնյանին, վերջացրած ձեր դեբիլ ու պրիմիտիվ ֆեյքերով: Թող քոչարյանական ֆեյքերն էլ լայքեն, տարածեն: Կարևորը բոլորդ մի տեղ հավաքվեք»: Ներկայացնում ենք նաեւ Արմեն Աշոտյանի պատասխան գրառումը․ Հարգելիներս, Մի հարցում ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Երբեք չեմ դիմել անձնական գրագրությիւնից հատվածներ հրապարակելու քայլին։ Մշտապես պահել եմ խաղի չգրված կանոններ։ Բայց կյանքում երբեմն հանդիպում են այն աստիճանի բարոյազուրկ ու ստախոս մարդիկ, որ իրենց իրական կերպարը այլ կերպ բացահայտելու տարբերակներ չեմ գտնում։
Հիմա հարցս. դնե՞մ իմ ծնունդին տանս մուտքի մոտ ինձ նվերներ փոխանցող, իր ծնունդին հրավիրող ու իմ չգնալուց նեղացող, նախկինում եղած լավ հարաբերությունների մասին այլ դրվագներ ունեցող, ձեզ հայտնի էակի հետ գրագրության որոշ սքրիններ թե՞ չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր