Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբևէ չեմ եղել որևէ քաղաքի, այդ թվում` Երևանի կենդանաբանական այգում, 1 դրամով չեմ հարստացրել կենդանիներին շահագործող ու փակի տակ պահող հաստատություններին։ Իմ անձնական կարծիքով` կենդանաբանական այգիները պետք է փակվեն․ մարդիկ իրավունք չունեն կենդանիներին հանել իրենց կենսամիջավայրից, կտրել ընտանիքներից ու պահել անազատության մեջ՝ փող աշխատելու ու զվարճանքի նպատակով։
Այս մի քանի օրերի քննարկումներում ինձ պակասում է Երևանի կենդանաբանական այգին փակելու շուրջ դիսկուրսը։ Եթե լինի նման հանրային պահանջ և աջակցություն, պատրաստ եմ փնտրել համակիրներ և քաղաքական աջակցություն՝ այս հարցով հանրային լսումներ կազմակերպելու և համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալու համար»։
Իշխող ուժի ավագանու անդամի գրառմանն արձագանքել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Նրա գրառումը՝ ստորեւ․
Հիմա էլ կենդանաբանական այգին...
Այ անճար, դու ի՞նչ գիտես կենդանաբանական այգու արժեքը: Լավ է՝ ինքդ ես խոստովանում, որ քեզ երբևէ չեն տարել այնտեղ: Ճիշտ են արել, քանզի կենդանիներն ազնիվ արարածներ են, և ...
Բա որ կենդանասեր երեխաները ծնողներից պահանջեն՝ իրենց տանել կենդանաբանական այգի, ծնողներն ի՞նչ անեն, ուր՞ տանեն, ու՞մ ցույ տան, քեզ՞...
Էտ էր մնում պակաս...
Հերիք ա քանդեք ու լուծարեք, գոնե մի բան
կառուցեք:
Կյանքումդ քո ձեռքով մի բան կառուցած կա՞ս, մի արժեք ստեղծել ես՞, մի ոլորտում ձեռագիր թողել ես՞, որ առաջարկում ես քանդել կենդանաբանական այգին:
Բա դու չես մտածու՞մ այն մարդկանց մասին, որ գերադասում են տեսակցվել ազնիվ չորքոտանիների, քան անազնիվ ու շեղված երկոտանիների հետ...