00:00:00

2020-ին Հայաստանը երկու նոր դեսպանություն կբացի

14:09, 03 նոյեմբեր 2019

Հայաստանի կառավարությունը մտադիր է 2020 թվականին դեսպանություն բացել Ավստրալիայում։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ինչպես նշեց նախարարը, այդ հարցն արդեն բավական երկար ժամանակ Հայաստանի ԱԳՆ օրակարգում է։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱԳՆ առաջնահերթությունների մեջ է դեսպանության բացումը Եթովպիայում՝ ավելացնելով, որ արդեն 2020 թվականի սկզբին կմեկնարկի դրա հիմնման գործընթացը։ Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը Եթովպիայում դեսպանություն բացելու որոշման մասին տեղեկացրել էր դեռեւս սեպտեմբերի 18-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր