00:00:00

Առանց փազլի, շոուների, մամուլի, թաքուն․․․ իր առանձնատան վերանորոգման վրա Նիկոլը ծախսել է մոտ 95 000 000 դրամ․ Արմեն Աշոտյան

11:05, 03 նոյեմբեր 2019

Գիտե՞ք, ինչ է նշանակում «Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա»։ Բացատրեմ։ Վերջերս Գյումրիում մի բարի նախաձեռնություն էր, որը կօգնի գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ. գյումրեցի նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15 000 կտորով փազլի էր վերածվել, և յուրաքանչյուր ցանկացող կարող էր մինչև սեպտեմբերի 21-ը 1000 դրամով գնել փազլի մեկ կտորը։ Նախագծից ակնկալվող գումարը 15 000 000 դրամ էր։ Փազլի առաջին 9 կտորը գնել էր Նիկոլ Փաշինյանը, վերջին կտորը նույնպես նրանն էր։ Ծախսելով 10 000 դրամ` մեծ շոուով Փաշինյանն անձամբ տեղադրեց վերջին մասնիկը։ Իր առանձնատան վերանորոգման վրա, որն, ի դեպ, առանց այդ էլ լավ վիճակում էր, Նիկոլը ծախսել է մոտ 95 000 000 դրամ, այսինքն Գյումրիի նախագծի ֆոնդից 6 անգամ ավելի գումար, այսինքն 7-10 ընտանիքի խնդիր լուծելու համար բավարար փող։Առանց փազլի, շոուների, մամուլի, թաքուն… Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր