00:00:00

ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի

13:07, 11 հոկտեմբեր 2019

Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել  ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի:
Վահե Մելիքսեթյանի հայցում նշված է. «27.08.2019 թ. թիվ 2331/ԳՇ որոշումն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ՝ ՀՀ ՊՆ թիվ 54122 զորամասի բուժկետի դեղագետ, բ/ծ լեյտենանտ Վահե Սամվելի Մելիքսեթյանին զորամասի բուժկետում որպես վերակարգ՝ հերթապահ բժիշկ /բուժակ/ չընդգրկելու վերաբերյալ, ընդունելուն պարտավորեցնել»:
Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր