00:00:00

Աշխաբադում սկսվել Է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

11:38, 11 հոկտեմբեր 2019

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին սկսվել Է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս ձեւաչափով պետությունների ղեկավարները կարծարծեն ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման հրատապ հարցերը, կներկայացնեն ապագա խնդիրների իրենց տեսլականը: Սպասվում Է, որ խորհրդի ներկայիս նիստի ընթացքում կքննարկվի ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի լիազորությունների ժամկետը եւս երեք տարով երկարաձգելու հարցը: Նաեւ պետք Է լուծվի 2020 թվականին ԱՊՀ-ում նախագահության հարցը: Բացի այդ, կքննարկվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման հարցը: Այս կետը նախնական կարգով համաձայնեցված Է. նիստը նախատեսված Է հաջորդ տարվա հոկտեմբերի 16-ին Տաշքենդում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր