00:00:00

Արմեն Սարգսյանը կդառնա փոխվարչապետ, իսկ ո՞վ կզբաղեցնի Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը. «Հրապարակ»

12:50, 30 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին ձեւավորվող նոր կառավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնն զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Իսկ ով է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը։ Որոշ տեղեկություններով՝ նա պատրաստվում է աշխատակազմի ղեկավար դարձնել իր օգնականներից մեկին՝ Արմեն Աբելյանին, ով նախագահական ոտք է դրել նրա հետ՝ 2008-ին։ 2013-ին Ս․ Սարգսյանը նրան Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրել։ Նշենք նաեւ, որ ՀՀ չորրորդ նախագահի աշխատակազմը գրեթե կրկնակի կրճատվում է, օրենքով սահմանվել է, որ այն չի գերազանցելու 155-ը: Կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես, բացակայելու են վերահսկողական ծառայությունը, ԱԱԽ քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը: Իսկ վարչապետի աշխատակազմը չի գերազանցի 600-ը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր