00:00:00

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդել են՝ դադարեցնել քրեական հետապնդումը

17:48, 07 սեպտեմբեր 2019 Իրավական

է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնը հայտնում է, որ պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո քիչ առաջ միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը և դադարեցնելու քրեական հետապնդումը: «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Միջնորդությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ»,- նշված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր