00:00:00

Ոստիկանները կանեփի բույսեր են հայտնաբերել

17:00, 07 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Այգավան գյուղի 38-ամյա բնակիչը զբաղվում է թմրամոլությամբ և տան բակում ապօրինի աճեցնում և մշակում է կանեփի բույսեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում զննվել է տղամարդու տնամերձ հողամասը, որտեղ հայտնաբերվել է կանեփի 1 հատ մշակված և 17՝ վայրաճ բույս: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է և աճեցրել է անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր