00:00:00

Ոստիկանները բերման են ենթարկել Հյուսիսային պողոտայում կրակոց արձակած երիտասարդին

16:29, 07 սեպտեմբեր 2019 Իրավական

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր ժամը 03.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա կրակել է: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 4.00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, նշված խանութի մոտից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի Առինջ գյուղի 23-ամյա մի բնակչի և նշված վայրից ներկայացրել են երիտասարդի անվամբ հաշվառված որսորդական հրացանը։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը իրեն ամրակցված որսորդական հրացանով, գողություն կատարելու նպատակով, կրակ արձակելու միջոցով փորձել է կոտրել խանութի ապակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 տ/չ որսորդական հրացանի կրակված 1 պարկուճ: Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։ Նշանակվել են փորձաքննություններ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր